Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լիլիթն ունի գերհզոր, վճռական, հստակ և հաստատակամ երաժշտական լեզու»

«Լիլիթն ունի գերհզոր, վճռական, հստակ և հաստատակամ երաժշտական լեզու»
31.10.2015 | 10:13

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի «Դաշնամուրային երաժշտության երեկո» համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բելգիաբնակ Լիլիթ Գրիգորյանը հանդես կգա դաշնամուրային երկացանկի բարդագույն ստեղծագործությունների կատարմամբ:

Դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանի մասին աշխարհահռչակ Մարիա-Ժոաո Պիրեսն ասել է. «Լիլիթն ունի գերհզոր, վճռական, հստակ և հաստատակամ երաժշտական լեզու»:
Լիլիթ Գրիգորյանը սկսել է դաշնամուր սովորել 7 տարեկան հասակում` Արքուհի Հարությունյանի մոտ: Նրա ուսուցիչներն են եղել Սերգեյ Սարաջյանը, Աբդել Ռահման Էլ Բաչաանդը և Մատիաս Կիրշներեյտը:
Ներկայումս Լիլիթը ստեղծագործում է Ելիզավետա Թագուհու երաժշտական դպրոցում` Մարիա-Ժոաո Պերեսի դասարանում: 2012-ի փետրվարին թողարկվել է Լիլիթ Գրիգորյանի առաջին սկավառակը` Սկառլատիի, Շումանի, Բարտոկի և Խաչատրյանի գործերով:
Պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ